Բաքվի նկատմամբ պատժամիջոցների ժամանակն է. The American Interest
Հենց Արևմուտքը թեքեց ուշադրությունը ԴԱԻՇ-ի և ուկրաինական ճգնաժամի կողմը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունն ընդլայնեց այլախոհ ձայների ճնշումն Ադրբեջանում՝ հետապնդումներով, սպառնալքներով, ծեծով ու ձերբակալություններով: Այս գործողությունները պատասխան են պահանջում՝ The American Interest-ում գրում են Դևիդ Քրեյմերն ու Ռիչարդ Կոզլարիչը:
Տարիներ շարունակ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն անվանվել է Եվրոպայի վերջին բռնապետ, չնայած այն բանին, որ Պուտինը նրան գերազանցում է իր փողով ու վերջին տասնամյակներում Ռուսաստանում մարդու իրավունքների վատագույն ճնշումներով: «Եվ այժմ մենք կարող ենք ցուցակում ավելացնել տարածաշրջանի ևս մեկ առաջնորդի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,-նշում են հոդվածագիրները:
Ձերբակալությունների արագացված շարքից հետո Ալիևի կառավարությունն այժմ պահում է մոտ 100 քաղբանտարկյալների, որոնք Բելառուսի և Ռուսաստանի քաղաբանտարկյալների ընդհանուր թվի մոտ կրկնակին են:
Բաքուն ականջալուր չի լինում արևմտյան և միջազգային պաշտոնյաների և կազմակերպությունների քննադատություններին ու մտահոգություն հայտնող հայտարարություններին: Նույնսիկ Բարաք Օբամայի վերջին քննադատությունները ՀԿ-ների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին որևէ ազդեցություն չունեցան: Հակառակը, հաղորդվում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են ձերբակալել հետաքննող լրագրող Խադիջա Իսլմայիլովային, երբ արտասահմանյան ուղևորությունից նա վերադառնա Բաքու:
Այս անհանգստացնող միտումը հակադարձելու լավագույն ուղին Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելն է՝ նշում են լրագրողները:
Ադրբեջանի չհանդուրժող ծանր բռունցքը կախված է նաև ԱՄՆ քաղաքացիների և միջազգային կազմաերպությունների գլխին: Ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը քննադատում է Ալիևին և ժողովրդավարություն խթանում, դիտվում է որպես թշնամի:
Հոդվածում նշվում է, որ Պետդեպը պետք է նախազգուշացնի ԱՄՆ քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր հետապնդումների ու ձերբակալությունների մասին:
Հիմա, երբ Պուտինը շարունակում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ, շատերը, ելնելով աշխարհաքաղաքական պատճառներից, կարող են վիճարկել, որ ԱՄՆ կողից Ադբեջանի վրա կենտրոնանալու ժամանակը չէ, սակայն Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակը պատասխան է պահանջում հիմա: «Արևմուտքի անհանգստության մասին արտահայտություններն ու իրավիճակի բնութագրումները որպես անընդունելի՝ գնալով ավելի ու ավելի դատարկ կհնչեն: Ալիևի ռեժիմը պետք է հասկանա, որ ոտնահարումների դիմաց հետևանքներ կան»,- եզրափակում են հոդվածագիրները:
