Բաքվի ռազմական ոստիկանությունում ռեժիմով ծեծում էին
<<Քեզ համար զինվոր>>, <<Կյանք ու կռիվ>> նախագծերի հեղինակ եւ իրականացնող, Գայանե Զարգարյանը բացառիկ զրույց է վարել գերության դժոխքի միջով անցած մեր հայորդիներից՝ Վահե Աբրահամյանի հետ, ինչի առնչությամբ գրել է․
Ադրբեջանական գերությունից վերադարձած մեր Հայորդու՝Վահե Աբրահամյանի հետ հանդիպել ենք
նրա հայրական տանը,Կոտայքի մարզի Ֆանտան համայնքում, եւ նորից տեղափոխվել ենք 2020 թվական, երբ Վահեն պատերազմի բոթն առնելուն պես վերադարձավ Ռուսաստանից ու որպես կամավոր մեկնեց առաջնագիծ, որպեսզի նախ եւ առաջ հասնի իր հարազատ եղբորը, ով այդ ժամանակ ժամկետային Զինծառայող էր, ու նաեւ պաշ
տպանի իր հողն ու հայրենի սահմանը, եւ որպեսզի
թշնամին չհասնի իր այնքան բաղձալի նպատակներին: Մինչդեռ այսօր մեզ շարունակում են ցեղասպանել՝ աշխարհի խուլ ու համր լռության ներքո...
