Բաքվից վերադարձած հունահռոմեական ըմբիշների դիմավորումը՝ լուսանկարներով
ՀԱՕԿ-ի եւ ՀՀ Սպորտի նախարարության ղեկավարությունը «Փարավոն» ռեստորանում ընդունել է Բաքվից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմին՝ Միհրան Հարությունյանին, Ռոման Ամոյանին, Կարապետ Չալյանին եւ Մաքսիմ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում մեդալ նվաճեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին եւ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը կիսաեզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիեւին (8:5), իսպանացի Սանչես Նավարոյին (6:0), բուլղարացի Կոնստանտին Ստասին (8:0) եւ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (9:1):