Բաքվի օդանավակայանում Հայաստան այցելած ռուս երկրպագուն մանրամասն հարցաքննության է ենթարկվել: «Ի՞նչ նպատակով եք եղել Հայաստանում», «Ինչո՞վ եք զբաղվում», «Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում եղած ժամանակահատվածում», «Կապ ունե՞ք Հայաստանի հետ» հարցերին պատասխանելուց հետո ռուս երկրպագուին լուսանկարել ու բաց են թողել:
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 15-ին ԱԱ-2014-ի որակավորման փուլում Բաքվում մրցելու են Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականները: