Բաքվում կատարված ջարդերի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել
Սովորական ցեղասպանություն, 1990թ․ Ադրբեջան, Բաքու։
1990 թվականի Հունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների։
Հակահայկական այդ գործողությունները գլխավորում և ուղղորդում էին ադրբեջանցի մտավորականները։ Այս գործողություններից դեռ տարիներ առաջ՝ 1988-1989թթ. ընթացքում, ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ։
Այս ամենը կատարվում էր իրավապահ մարմինների բարձր հովանու ներքո, քանի որ հանցագործություն կատարողները չէին պատժվում իսկ շտապօգնության բժիկների տված տեղեկանքների համաձայն հայերի մահանում էին ոչ թե ծեծ ու ջարդից , այլ սրտանոթային հիվանդություններից:
Բաքվում հայերի ջարդերը իրենց դաժանությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ էին, քան Սումգաիթի ջարդերը:
Ադրբեջանի իշխանությունները տեղի ունեցածը փորձում էին ներակայացնել՝ պարզապես մասսայական անկարգություն: Մինչդեռ սպանությունները, կողոպուտները, բռնաբարությունները, ահաբեկումները հստակ պլանավորված էին:
1990 թվականին Բաքվում կատարվածը ցեղասպանություն է, որը կատարվեց խաղաղ բնակչության հանդեպ զուտ իրենց ազգային պատկանելության համար: Բաքվում կատարված ջարդերի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, տուժածներից ոչ ոք չեն հատուցվել ո’չ բարոյական, ո’չ էլ նյութական առումով:
