Բաքվում սուգ է. հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն
Բուդապեշտում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87 կիլոգրամ քաշայինների երրորդ տեղի համար մենամարտում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը 6-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի նկատմամբ, որի արդյունքում վերջինս զբաղեցրեց 5-րդ տեղը:
Ի սրտե շնորհավորում ենք մեր ըմբիշին` բրոնզե մեդալ ստանալու համար և կրկնակի ուրախ եմ, որ Շահինյանի հաղթանակն ազերիի նկատմամբ ուղղակի ողբի է վերածվելու Բաքվում...
Չեմ զարմանա, եթե ադրբեջանցիներն իրենց ըմբիշին այն աստիճան նվաստացնեն և ահաբեկեն, որ վերջինս, ինչպես շատ դեպքերում է պատահել հարևան երկրի մարզիկների հետ, ստիպված ներողություն խնդրի հարազատ հանդիսատեսից` <<գյաուր հային>> պարտվելու համար...
Հայատյացությունը մեր արևելյան հարևանների մոտ այն աստիճանի է հասել, որ նույնիսկ սպորտի բնագավառում մրցակցության ժամանակ ազերիների պարտվելը հայերին դիտարկվում է որպես դավաճանություն, իսկ հաղթանակի դեպքում դա աննակարագրելի հրճվանք է պատճառում բազմաթիվ բարդույթներով տառապող իրենց ադրբեջանցի ազգ անվանողների մոտ...
Գագիկ Համբարյան
