Բաքվում ընթանում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը
Բաքվում ընթանում է Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,-գրել է նա։