Բարձրաստիճան ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն պարտքի համար
Հոկտեմբերյան քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանը արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։
Վիճաբանությունը ծագել է պարտքի պատճառով։ Մսագործը քրեականի Վալոդիկին 80 հազար դրամ պարտք է ունեցել։ Նա պարտքը հետ է պահանջել, Ալեքսան Գասպարյանն էլ մեկ շաբաթ ժամանակ է խնդրել, սակայն աշխատակիցը Գասպարյանին նստացրել է իր մեքենան, զանգահարել, կանչել ևս երկու աշխատակցի, ու մեքենայի մեջ ծեծել են Գասպարյանին, ապա դուրս նետել մեքենայից ու հեռացել։
Ալեքսան Գասպարյանին պատահական մարդիկ են գտել ու տեղափոխել հիվանդանոց, որտեղից հիվանդին ընդունելով՝ որևէ ահազանգ չի իրականացվել ոստիկանություն։
Մանրամասն՝ 1in.tv-ի տեսանյութում: