Բարեկամուհուն խեղդամահ անելուց հետո բռնաբարել է. Արսենը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման
news.am-ը գրում է.Լոռիում 56-ամյա բարեկամուհուն խեղդամահ անելու, ապա բռնաբարելու մեջ մեղադրվող 24-ամյա Արսենը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսենը 2016թ. մայիսի 10-ին ժամը 02:00-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում սպանել է Սուսաննային, ինչը զուգորդվել է վերջինիս բռնաբարությամբ: Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով:
Դատարանում 24-ամյա երիտասարդը հրաժարվել է ցուցմունք տալուց` նշելով, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ պատմել է: Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Իր նախաքննական ցուցմունքում երիտասարդը պատմել է, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ չի գիտակցել, թե ինչ է անում: Ի դեպ, դատաքննության ընթացքում ապացուցվել է նախաքննության ձեռք բերած տվյալները, որոնց համաձայն Արսենը խեղդամահ է արել հոգեկան հիվանդությամբ տառապող բարեկամուհուն, որից հետո սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, այնուհետեւ արդեն հրդեհել տունը:
շարունակությունը՝ այստեղ:
