Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բնագավառում
Անձնագրային ծառայությունների բնագավառում կատարվել են բարեփոխումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։
Ինչպես տեղեկացրեց՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամը տեղափոխվել է քաղաքացուն ավելի հարմար՝ 14։00-15։00 ժամանակահատված։ Պարզեցվել են հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, հանրային ծառայությունների համարանիշի և հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք ստանալու ընթացակարգերը։
Ինչպես նաև՝ քաղաքացին անկախ հաշվառման վայրից՝ կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն։