Բառեր չեմ գտնում սփոփելու զոհվածի ծնողներին
Ցավակցական ուղերձ
Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:
Մի մայր էլ կորցրեց իր զինվոր որդուն. աննկարագրելի ցավ, ոչ մի բանով չլրացվող պակաս, ողբերգություն, որը ծանոթ է միայն որդեկորույս մայրերին: Բառեր չեմ գտնում սփոփելու զոհվածի ծնողներին, կասեմ միայն` փորձեք շարունակել ապրել, որպեսզի երկար ապրի ձեր որդու հիշատակը:
Մարգարիտա Խաչատրյան