Բարերար Վարուժան Գրիգորյանը 100 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերեց Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ին
Հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանը 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Նշենք, որ այսօր,նոյեմբերի 24-ին մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո
