Բարգավաճության համաշխարհային ցուցակում Հայաստանը 95-րդ տեղում է
Երեկ բրիտանական The Legatum Institute-ը հրապարակել է երկրների բարգավաճության համաշխարհային հաշվետվությունը, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 95-րդ տեղը: Ցուցակում ընդգրկված են 142 երկրներ: Մեր հարեւան Վրաստանը 84-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 81: Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով: Այս հաշվետվությունը ազմվում է 8 հիմնական ցուցիչների հիման վրա, որը հաշվի է առնում մոտ 80 ցուցանիշ: Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն ունի կրթության ոլորտում. ավելի ցածր են տնտեսություն, անձի ազատություն, սոցիալական կապիտալ ոլորտները:
