Բարոյալքման սահմանագծից այն կողմ
Էլեկրոնային թերթերից մեկում աչքիս ընկավ ինչ-որ Սիլվա Համաբարձույան անունով մի տիկնոջ հարցազրույց, ով խուսում էր ինչ- որ մարդկանց ու ինչ-որ պարտքերի մասին: Անկեղծ ասած, ոչ այդ մարդիկ, ոչ էլ նրա պարտքերը ինձ հետաքրքրող ու կարևոր չեն, ես հեռու եմ այդ խնդիրներից, բայց արտառոց էր մի բան: Այդ տիկինը խոսում էր նաև արդեն հանգուցյալ նախկին մի նախարարի մասին, որի հոգեհանգիստն էր այդ օրը: Չգիտեմ, թե ինչ խնդիրներ են ունեցել, համաենայն դեպս խոսքը կառավարության որոշմանն էր վերաբերում, ոչ թե մարդասպանությանը, բռնաբարությանը, սահմանն անցնելուն կամ երկրից փախչելուն: ժողովրդական խոսքն ասում է`հանգուցյալի հետևից կամ լավ, կամ ոչինչ: Եթե չես էլ հարգում այդ ավանդույթը, գոնե 2 օր համբերիր: Տիկնոջ արածը ատելության, անբարեկրթության, անտակտության արտահայտություն է: Եվ այսքանով հանդերձ` նա հավակնում է իր հալածվածի ու կերպարով, խաղալով հասարակության մեջ որոշ մարդկանց նկատմամբ եղած ոչ դրական վերաբերմունքի վրա, կուսակցություն ստեղծել, պայքարել սահմանադրության համար, պայքարել ժողովրդի համար: Հասկացա մի բան. անձնական շահով առաջնորդվող այս տիկինը ցանկացած արժեք ոտնակոխ անող է:
Լիլիթ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը
