«Բարսելոնա»-ի ու Մեսսիի համագործակցությունը ցմահ ամուսնության է նման
Մյունխենի «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն երբեք չի վաճառի Լիոնել Մեսսիի տրանսֆերը:
« «Բարսելոնա»-ի ու Մեսսիի համագործակցությունը ցմահ ամուսնության է նման: Նրանք չեն կարող բաժանվել, ինչպես «Բավարիա»-ն ու Լամը:
Գիտեմ, որ Մեսսին իրեն շատ լավ է զգում «Բարսելոնա»-ում: Բայց նրա պայմանագրում կա հրաժարագին՝ 250 մլն եվրո, որից կարող են օգտվել այլ ակումբներ»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է Fussballeuropa.com-ը: