«Բարսելոնա»-ն նույն ինքը Լեո Մեսսին է. Գվարդիոլա
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Գվարդիոլայի կարծիքով, «Բարսելոնա»-ն նույն ինքը Լեո Մեսսին է:
«Մենք փորձում էինք տիրել նախաձեռնությանը և գնդակին, սակայն այնպիսի թիմի հետ, ինչպիսին «Բարսելոնա»-ն է, դա հնարավոր չեղավ: Բաց թողած գնդակից հետո պարզապես բաց թողեցինք հանդիպման մյուս հատվածը: «Բարսելոնա»-ն նույն ինքը Լեո Մեսսին է: Հենց այս շրջանում նրանք իրենց մարզավիճակի գագաթանակետին են: Մենք ոչինչ չկարողացանք անել երրորդ գնդակի ժամանակ»,-Գվարդիոլայի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Գվարդիոլան փաստել է, որ ինքը վստահում էր այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղադաշտում էին: «Հանդիպման արդյունքի համար մեղավորը ես եմ, իսկ ֆուտբոլիստներին կարող եմ միայն շնորհակալություն հայտնել: Շնորհավորում եմ «Բարսելոնա»-ին, կսպասենք նրան մեկ շաբաթ անց Մյունխենում»,-եզրափակել է կատալոնացի մասնագետը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն ջախջախեց «Բավարիա»-ին: Դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, մեկ գնդակ էլ հեղինակեց Նեյմարը: