Բարսելոնա-Ռեալ. Բուքմեյքերների կարծիքը
Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրում տեղի է ունենալու առաջնության կենտրոնական հանդիպումը: Հերթական Էլ-Կլասիկոյում «Բարսելոնան» հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»: Բուքմեյքերներն այս մրցավեճի ֆավորիտ են համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը գնահատել են 1.83 գործակցով: Ոչ-ոքին ստացել է 3.4, իսկ «Արքայական ակումբի» հաղթանակը՝ 4,5 գործակցով Հանդիպումը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 26-ին և սկսվելու է Երևանի ժամանակով 20:00-ին: