Բարսելոնան մտադիր է բարձրացնել Նեյմարի աշխատավարձը
«Բարսելոնան» մտադիր է մոտակա ժամանակհատվածում նոր համաձայանգիր կնքել թիմի հարձակվող Նեմարի հետ, այս մասին հայտնում է Armsport.am-ը: Կատալոնական ակումբի ղեկավարությունը հուսով է, որ բրազիլացի ֆուտբոլիստի հետ կհաջողվի պայմանավորավածության հասնել մինչև նոր տարի, քանզի նա դիտարկվում է ապագա թիմի կարևորագույն խաղացող։
Նեյմարի գործող պայամանագիրը կնքվել է 1,5 տարի առաջ և գործում է մինչև 2018 թվականը։ Դրա հետ մեկտեղ 22–ամյա ֆուտբոլիստի աշխատավարձն ակումբում ամենաբարձրերից չէ։ Մանսավորապես, նա ավելի քիչ է ստանում, քան պաշտպան Դանիել Ալվեսը։
«Բարսելոնան» ցանկանում է բարելավել համաձայանգիրը և նրան առաջարկել այնպիսի աշխատավարձը, ինչպիսին ստանում են Անդրես Ինյեստան, Չավին և Ժերար Պիկեն։
Նշենք, որ ՖԻՖԱ–ի օրենքներով «կապտանռանգույնները» չեն կարող ավելի երկար ժամանակվա համար նախատեսված համաձայանգիր առաջարկել, քան 5 տարին, ինչից հետևում է, որ Նեյմարի պայմանագիրը կերակարաձգվի երկու մրցաշրջանով՝ մինչև 2020 թվականը։