«Բա որ էդ լծակների հույսին ես, ի՞նչ էիր վեր-վեր թռնում». Կարեն Վրթանեսյան
Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման նախօրեին, ադրբեջանցիները «հուշագիր» են տարածել ԵԱՀԿ քարտուղարության միջոցով, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վերջնագիր Հայաստանին։ Է՛լ «առաջին քայլը պիտի զորքերի դուրս բերումը լինի», է՛լ «փախստականների վերադարձ», մի խոսքով...
Հաշվի առնելով օրեր առաջ Բաքվում Լավրովի, Ալիևի հայտարարությունները՝ հեչ լավ ֆոն չի։
Չգիտես՝ ինչու հայկական կողմից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չկա էս հայտարարությանը, փոխարենը Նիկոլը ապուշության գոհարներ է ցպնում, օրինակ. «Եթե ԼՂ հակամարտության գոտում լինի նոր էսկալացիա, միջավայր կստեղծվի իսլամիստ ահաբեկիչների համար»։
Հ.Գ. Կամ սա. «ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության գոտում, նոր էսկալացիա թույլ չտալու համար»։ Բա որ լծակների մասին գիտեիր, ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովին խի՞ էիր բռնել տալիս։ Բա որ էդ լծակների հույսին ես (չնայած լավ էլ գիտես, որ ՀԱՊԿ-ը չունի որևէ պարտավորություն Արցախի մասով), ի՞նչ էիր վեր-վեր թռնում»: