Բաղդադի օդանավակայանը ռմբակոծվել է
Իրաքում «Կատյուշա» հրթիռներով ռմբակոծվել է Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքը։ Այս մասին հայտնում է Իրաքի ներքին գործերի նախարարությունը, գրում է Xinhua գործակալությունը:
«Հարձակումը տեղի է ունեցել գիշերը՝ քաղաքի հարավ-արևմուտքում, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմակայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հռթիռակոծությունից ոչ ոք չի տուժել, իսկ օդանավակայանի աշխանքները չեն խափանվել։ Xinhua գործակալությունը հիշեցնում է, որ երկու օր առաջ «Կատյուշա» տիպի 4 հրթիռներով ռմբակոծվել էր օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմակայանը, որի ժամանակ վիրավորել էր վեց զինվորական:
Ընդհանուր առմամբ, Իրաքում տեղակայված է ամերիկյան ԶՈւ 5000 զինվորական, որոնք տեղական ուժերին աջակցում են հակահարված տալ ԴԱԻՇ գրոհայիններին: