«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալով «Արմավիա»-ի սննկացմանը գրում է. «Պարզվում է՝ 2009թ. մարտի 20-ին ամերիկյան դիվանագետների հետ է հանդիպել Սերժ Սարգսյանի սիրելի գործարարը՝ Միխայիլ Բաղդասարովը: Նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան անվանելով «վատ մենեջեր»:
Այսօրվա վարչապետին Բաղդասարովն առավելագույնը տեսնում է նախագահի խորհրդականի պաշտոնում, որը ֆինանսական միջոցներն ուղղում է դեպի բանկերը և կարողանում է խոսել միայն բանկիրի լեզվով: Բացի այդ, Բաղդասարովի խոսքով, վարչապետն «անում է այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ իրականում հարկավոր է երկրին»: Գործարարի կարծիքով՝ վարչապետի հաջող թեկնածու է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: