Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել Մովսես Հակոբյանը. վերջին կաթիլը 15 օր առաջ եղավ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել։
Մեզ հաջողվեց պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետեւանքով զոհված 3 զինծառայողների մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում եւ կոռուպցիոն խնդիրներ կային: ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղակալ, կմնան երկուսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
