Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կղզյակ են կառուցում. բնակիչների հանգիստը կխաթարվի՞ (ֆոտո)
Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկվյան փողոցի խաչմերուկում նախօրեին շինարարական աշխատանք է սկսվել, որի արդյունքում այս հատվածում կլինի կանաչապատ կղզյակ խաչմերուկն անցնողների համար։
Այս առնչությամբ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հուսով եմ, որ ավելի խորը փոսը, որ փորվել է մեջտեղում, ինչ-որ մի կառույցի հիմք չի։ Ասենք, սյուն, որի վրա կլինեն լեդ էկրաններ գովազդի համար։
Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում բնակիչների հանգիստն արդեն խաթարվել է լեդ էկրանների պատճառով։ Նույնն այստեղ չկրկնեք»: