Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսով քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քաղաքական գործիչները համաձայնել են, որ Ուկրաինային աջակցությունը պետք է լինի արդյունավետ, երկարաժամկետ և համակարգված։