Բայդեն. Ուրանի հարստացման հարցով Իրանի գործողություններն օգուտ չեն բերում բանակցություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուրանի հարստացման հարցով Իրանի գործողություններն օգուտ չեն բերում Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին:
նրա խոսքով՝ մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման մասին Իրանի հայտարարությունները հակասում են համաձայնագրին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին:«Մենք դեռ բանակցություններ ենք վարում»,-նշել է նա:
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն գոհ է ուղիղ բանակցություններին մասնակցելու՝ Իրանի պատրաստակամությունից:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի ԳՀՀԾ այլ մասնակիցներ զիջեն Թեհրանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: