Բայդենը հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հավանություն է տվել Կիևին 200 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը, հայտնում է Reuters-ը։
«Ես հենց նոր Ուկրաինայի համար հաստատեցի ևս 200 միլիոն դոլարի փաթեթը պաշտպանության նախարարության կողմից, որը շուտով կլինի», - ասել է Բայդենը: Նա հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է համաձայնի լրացուցիչ ֆինանսավորման հատկացման հարցում։
Հանդիպման ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կառավարությանը ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ Կիևը գնալով ավելի քիչ է կախված արտաքին օգնությունից։ Նա հավելել է, որ ցանկանում է ամերիկացի առաջնորդի հետ քննարկել ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրման հարցը։
Այսօր ավարտվում է Ուկրաինայի ղեկավարի ԱՄՆ այցի երկրորդ օրը։ Փորձագետները նշել են, որ Զելենսկին իր այցով ցանկանում է ապացուցել, որ «արել է հնարավոր ամեն ինչ՝ ռազմական օգնություն ապահովելու համար»։
Դեկտեմբերի 11-ին Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Վաշինգտոնի պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանցից խորհուրդներ խնդրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից առաջ։