Բազեականներին այցելելը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների պարտականություն
«Հրապարակ» թերթը գրում է.
Բազեականներին այցելելը մտնում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ամառային պլանների մեջ։ Նախարարները, վարչապետը, հիմա էլ՝ ԱԺ նախագահն է այցելել իշխանամետ երիտասարդներին։ Նրանց բոլորի համար «գիդի» դեր է կատարում ՀՀԿ երիտթեւի հավերժ ղեկավար Կարեն Ավագյանը, որի ղեկավարած Երիտասարդական հիմնադրամը պետբյուջեից հսկայական միջոցներ է ստանում երիտասարդության հետ «աշխատելու» համար։
