BBC-ն 1 000 աշխատատեղ կկրճատի
BBC բրիտանական մեդիահոլդինգը 1 000 մարդու կհանի աշխատանքից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սա՝ հեռարձակումից ստացված եկամուտների կրճատումը փոխհատուցելու համար, որի հաշվին ֆինանսավորվում է կորպորացիան:
Կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլի խոսքով՝ BBC-ն հեռարձակումից ստացել է 150 մլն ֆունտով պակաս, քան նախատեսում էր: Նա դա բացատրում է նրանով, որ բրիտանացի ընտանիքները, որոնք հեռուստատեսային տուրք են վճարում, գնալով ավելի հաճախ են հրաժարվում այն վճարել, քանի որ հեռուստացույց չեն դիտում:
BBC-ի թղթակից Դևիդ Սիլիտոն պնդում է, որ 1 000 աշխատակցի կրճատումով միայն կորպորացիան մոտ 50 մլն ֆունտ կտնտեսի: Դեֆիցիտի մնացած մասի փակումը հղի է նոր կրճատումներով:
