ԲԷՑ-ում լուրջ դժգոհություն է հասունանում
«Ժամանակ»-ը գրում է. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ում լուրջ դժգոհություն է հասունանում՝ կապված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ։
Հիշեցնենք, որ ԲԷՑ-ի տնօրենը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, և երեկ արդեն էներգետիկայի նախարարությունը Վահե Մարտիրոսյանին նշանակել է ԲԷՑ-ի նոր տնօրենի պաշտոնակատար, որը մինչև երեկ ԲԷՑ-ի ֆինանսական բաժնի պետն էր։ Նախօրեին Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել, իսկ երեկ նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։