Բելառուսական մեքենաների հսկա շարասյունը շարժվում է դեպի Ուկրաինայի սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բելառուսը զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանի մոտ:
Հսկայական շարասյունը շարժվում է դեպի սահմանը, իսկ բանակային մեքենաների վրա արդեն սովորական դարձած Z-ի եւ V-ի փոխարեն նոր մարտավարական նշան է՝ կարմիր քառակուսի։
Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, թե կան՝ «Բելառուսի Հանրապետության զինված ուժերի՝ Ուկրաինայի տարածք ուղղակի ներխուժման նախապատրաստման նախանշաններ»։