Բելառուսը հաղթեց Ռուսաստանին
Ռուսաստանի և Բելառուսի միջև մոտ երկու ամիս է ընթացող "դեսպանային" պատերազմն ավարտվեց Մինսկի հաղթանակով...Բելառուսում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը հետ է կանչվելու...Այդ մասին հաղորդում է Коммерсантъ-ը՝հղում տալով ՌԴ ԱԳՆ-ում իր բարձրաստիճան աղբյուրներին...ՌԴ Պետդումայի Интерфакс-ի աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը և հայտնել,որ շուտով Բաբիչի հետ կանչման որոշումը,որը քննարկվում է արդեն մեկ շաբաթ,վերջնական կընդունվի...
Հիշեցնեմ,որ Բելառուսի ղեկավարությանը բացարձակ դուր չէին եկել Բաբիչի մեկնաբանությունները,որոնք վերաբերվում են ռուս-բելառուսական ներկայիս հարաբերություններին...Պարոբ Բաբիչը,ըստ Մինսկի,դաստիարակչական և խրատական լեկցիա է կարդացել բելառուսներին,թե ինչպես վերջիններս պետք է առաջնորդվեն Մոսկվայի հետ հարաբերություններում...Դա սկանդալ է առաջացրել... Գործը հասել էր նրան,որ 2019 թ-ի ապրիլի 19-ին Բելառուսի ԱԳՆ մամլո խոսնակ Անատոլի Գլազը Բաբիչին մեղադրել էր ռուս-բելառուսական հարաբերությունները քանդելու մեջ,իսկ դրանից մեկ օր առաջ էլ Մինսկում ՌԴ դեսպանի "մեղայական և բացատրական" մամլո ասուլիսը հրաժարվել էին լուսաբանել բելառուսական առաջատար ԶԼՄ-ները...
Հ.Գ.Այս ամենի ֆոնին հիշեցի մեր նախկին վայ-պաշտոնյաներին,որոնք բերանները ջուր առած,ծույլիկ աշակերտի հայացքով լսում էին,թե ինչպես որոշ ՌԴ պաշտոնյաներ Երևանում գտնվելիս իրենց թույլ էին տալիս Հայաստանն անվանել "Ռուսաստանի ֆորպոստը Հարավային Կովկասում "...Իսկ ներկայիս իշխանություններն էլ "պուտինագիտության" մաստեր-կլասս են տալիս Ուկրաինայի նորընտիր նախագահին...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
