Բեքհեմ. «Ամբողջ աշխարհում երկրպագում են «Ռեալին»»
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Բեքհեմը համաձայն չէ թե մադրիդյան ակումբի մոտ ճգնաժամ է:
«Եթե «Ռեալն» ամեն խաղում չի հաղթում 4:0 կամ 5:0 հաշիվներով, միանգամից սկսվում են խոսակցությունները, թե թիմը խնդիրներ ունի: Հենց դրանում էլ կայանում է խնդիրը:
Ամբողջ աշխարհում «Ռեալին» երկրպագում են, ակնկալիքները շատ մեծ են: Նախորդ տարվա հաջող մրցաշրջանից հետո, ՉԼ-ում տոնած հաղթանակից հետո շատ բարդ է ավելի լավ խաղալ: Բայց նրանք նույն հիանալի ֆուտբոլիստներն են, նույն մարզիչն է:
Խնդիրների մասին խոսելու լուրջ պատճառներ չեմ տեսնում: «Ռեալն» առաջնության 2 առաջատարներից մեկն է և դուրս է եկել ՉԼ-ի քառորդ եզրափակիչ: Նոր ոչինչ չկա, պարզապես աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկից ակնկալիքները մեծ են»,- ասել է Բեքհեմը:
sport.slaq.am