Բեռնատարներով ցույցը սկսված է. aravot.am
«Սկսում ենք բեռնատարներով ճանապարհները փակելու օպերացիան»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման համակարգող Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aravot.am-ը։
Ինչպես երեկ հայտարարվել էր հանրահավաքի ժամանակ, այսօր ցույցերի մասնակիցները հանրապետության բոլոր ճանապարհները եւ մայրուղիները փակելու են բեռնատար մեքենաներով: Նիկոլ Փաշինյանը մեքենաների վարորդներին կոչ արեց՝ հոգ տանել նաեւ, որ ոստիկանները չկարողանան մեքենան արագ տեղից շարժել: Հորդորեց՝ անիվները թուլացնել, ինչ-որ կերպ խափանել մեքենայի աշխատելու հնարավորությունը, որ մինչեւ ոստիկանները հասկանան, թե ինչ պետք է անել՝ մի քանի ժամ անցնի:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։