Բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս.Հակոբ Հակոբյան
"Տղաս գիտակցություն ունի, խոսում ա, փոխանակ ես իրան ուժ տամ, ինքն ա ինձ ասում, որ ուժեղ լինենք, նոր իր ա մոտից դուրս եկա, ինձ ասեց. "Պապ ջան, մի մտածի Աստված մեր հետ ա, ես էլ հոպարն էլ, ոտքի կկանգնենք, դու տղուս լավ նայի, մինչեւ առողջանամ տուն գամ",- անդրադառնալով որդու եւ եղբոր առողջական վիճակին,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է եղբորը, նախկին պատգամավորը առանձնապես հույսեր չունի."Ախպորս վիճակը շատ-շատ վատ ա, չգիտեմ, ինչ ա լինելու. լեզուս չի պտտվում ասեմ` ինչ վիճակի ա, շնչուղիները սաղ վառված են: Բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս":
Նշենք, որ մայիսի 26-ի առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով վիրավորվել են Հ. Հակոբյանի եղբայրը, որդին և գազալցակայանի աշխատակիցը:
Ավելի վաղ ՀՀ ԱՆ "Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն" ՓԲԸ տնօրեն Նորայր Դավիդյանը ասել էր, որ Հ. Հակոբյանի եղբոր վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա ունի 65 % այրվածքներ, իսկ Հակոբ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Արմեն Հակոբյանը, երկուսն էլ ստացել են շնչուղիների այրվածքներ, իսկ գազալցակայանի աշխատակցի՝ 1994 թ. ծնված Գասպարյան Արթուրի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա թեթև այրվածնքներ է ստացել դեմքի և դաստակների շրջանում:
Նոնա Ադամյան
