Բժիշկները փորձում են փրկել ինքնասպանության փորձ կատարածի կյանքը
Այսօր առավոտյան ինքասպանության փորձ կատարած ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակցին այս պահին վիրահատում են: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Առաջին համալսարանական հիվանդանոցից: Բժիշկների գնահատմամբ՝ տղամարդու վիճակը ծանր է: Այլ մանրամասներ այս պահին չեն հայտնվում:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան, շտապ օգնության կանչով ՀՀ կառավարության վարչական շենքից հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդ` գլխին ստացած հրազենային վնասվածքով:
Մանրամասները՝pastinfo.am-ում