1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Բժշկական գիտությունների թեկնածուն պնդում է՝ որդին մահացել է բժիշկների մեղքով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի բնակչուհի Լաուրա Հովսեփյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ահազանգելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով:

Նա նշում է, որ այստեղ առաջնորդվում են բացառապես կամայականության եւ էգոցենտրիզմի սկզբունքներով՝ ոտնահարելով մասնագիտական գործունեություն ծավալելու բարոյական նորմերը, որոնք սպառնալիք են բազմաթիվ հիվանդների կյանքի համար: Իսկ իր որդու՝ Արմեն Ադամյանի մահը նա գնահատում է որպես «անհեթեթ, բոլորովին անսպասելի, զայրացուցիչ եւ ապշեցուցիչ կորուստ»:

57-ամյա Արմեն Ադամյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց:

«Եվ այսպես, հիվանդը ընդունվել է նշված բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք շտապօգնության մեքենայով՝ ուղեղի արյան շրջանառության թեթեւակի խանգարման նախանշաններով՝ գլխացավով, փսխումով, արյան ճնշման բարձրացումով, գիտակից եւ զգայուն վիճակում ու առանց նյարդաբանական ռեֆլեքսների պաթոլոգիկ խանգարումների»,- գրում է մահացած տղամարդու մայրը, որն, ի դեպ, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին գիտաշխատող է (մինչեւ 2010 թվականը), բժշկական գիտությունների թեկնածու:

Նա վստահ է, որ որդու մահը վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի եւ բժիշկ Լեւոն Առլովի ցուցաբերած ոչ պատշաճ մասնագիտական գործողությունների հետեւանք է՝ ոչ ժամանակին նշանակված ադեկվատ բուժում, ոչ ծավալուն լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների իրականացում, ախտորոշման բացակայություն, ինչպես նաեւ ուղեղի համակարգչային հետազոտության ծայրահեղ ուշացում:

Վերջինը, նրա համոզմամբ, պետք է իրականացվեր հիվանդի ընդունման առաջին իսկ րոպեներին, այնինչ կատարվել է 12 ժամ անց: «Այսինքն՝ այն ժամանակ, երբ հիվանդությունը զարգացել է, եւ փոքրիկ (микро) պաթոլոգիկ օջախը խորացել է եւ ճնշել ուղեղում տեղակայված կենսական կարեւոր կենտրոնների վրա՝ առաջացնելով կյանքին անհամատեղ բարդություններ: Հայտարարում եմ, որ որդուս մահվան հիմնական պատճառը նշված բժիշկների մեղքն է եւ պետք է դիտարկել իրավական շրջանակներում: Այդ իսկ պատճառով այս հանցավոր արարքը վերադաս ատյանների կողմից պետք է ընկալվի որպես խորը վերլուծության նյութ եւ դիտարկվի իրավական շրջանակակում հետեւյալ ենթատեքստով «За правду, а не за победу»,- շարունակում է որդեկորույս մայրը:

Նա հայտարարում է, որ եթե մասնագիտության մեջ «ռեկորդային» քանակով թերացող այս բժիշկները չզրկվեն լիցենզիայից, ինքը հարցը տեղափոխելու է դատական ատյաններ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը, պատասխանելով մեր հարցմանը, պնդեց, որ Արմեն Ադամյանին կյանքը փրկել իրենց չէր հաջողվի, եթե անգամ նա հիվանդանոց ընդունվեր արդեն հիվանդությունն ախտորոշված վիճակում:

«Շաքարային դիաբետով այդ հիվանդի մոտ եղել է հեմոռագիկ ինսուլտ: Այսինքն՝ երբ որ ուղեղի անոթներից մեկը պայթում է բարձր ճնշման ֆոնի տակ, եւ արյունը ողողում է ուղեղը: 11 ժամվա ընթացքում հիվանդը մահացել է: Դա այնպիսի ախտահարում է, որ բժշկության մեջ 90-95 տոկոս դեպքերում հնարավոր չի լինում փրկել հիվանդի կյանքը»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Վստահեցրեց, որ անհրաժեշտ միջոցառումներն ուշ ձեռարկելու խնդիր չկա եւ որ Արմեն Ադամյանի վիճակը բարդացած է եղել արդեն մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը:   

«Համակարգչային հետազոտությունը արվել է ժամանակին: Շուտ արված համակարգչային հետազոտությունը երբեմն ցույց չի տալիս վիճակի իրական պատկերը: Կլինիկական նշանները պետք է ի հայտ գան, որ համակարգչային քննություն անցկացվի հիվանդին: Համակարգչային քննությունը «կոնվեյեր» չէ, որ հիվանդը հասավ հիվանդանոց, մտնի այնտեղ, ինչպես որ անմիջապես ԷԿԳ են անում կամ ճնշում չափում: Դրա համար նեղ մասնագետը պետք է ցուցում տեսնի, որ նշանակի: Հիվանդի ընդունվելու պահից մինչեւ մահը 10 ժամ չի անցել, ինչպես կարող էր 12 ժամ հետո համակարգչային հետազոտություն արվել: Հետո՝ դա բուժական միջոց չէ, դա հետազոտություն է, որը օգնում է բժշկին: Ընդամենը»,- ասաց բժիշկը:

Նա պնդեց, որ Արմեն Ադամյանի հիվանդանոց ընդունվելուց հետո համակարգչային հետազոտություն անելու ցուցում չի եղել եւ միեւնույն ժամանակ հաստատեց, որ որոշ ժամանակ անց այդ ցուցումն առաջացել է: Ստացվում է բժիշկը մի կողմից նշում է, որ հիվանդին արդեն բարդացած առողջական խնդիրներով են ընդունել, մյուս կողմից համակարչային խորը հետազոտության կարիք չի եղել ու դա առաջել է միայն հետո:

«Այո, գնալով սկսեց սիմպտոմատիկա նկատվել, նշանակվել է համակարգչային հետազոտություն եւ արվել է, բայց, ցավոք սրտի, դրա արդյունքում այն, ինչ-որ մենք ենք հայտնաբերել, բուժման ենթակա չէր»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով. «Եթե ի սկզբանե խնդիրը հայտնաբերված գային, այդ ախտորոշումը հայտնի լիներ, նա չէր փրկվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan