ԲՀԿ ցուցակը սրբագրվել է. Լյուդմիլա Սարգսյանը դուրս է մնացել ցուցակից
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ընդառաջ ցուցակների շուրջ փոթորկումները սկսվել են: ԲՀԿ-ում իրավիճակն ավելի սրված է, քանի որ մինչ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ հայտարարությունները, արդեն իսկ որոշ ուրվագծումներ տեղի էին ունեցել: Այդ ցուցակում տեղ էին գտել ինչպես ԲՀԿ-ն լքած, ապա մտքափոխված պատգամավորներ, այնպես էլ այլ խմբակցություններ լքածները:
Վերջիններիս շարքում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով իր մտերիմների շրջանում վստահեցրել էր, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն խոստացել է տեղավորել ԲՀԿ ցուցակում: Մեր տեղեկություններով՝ օտարների հնարավոր ներգրավվումը ԲՀԿ ցուցակում դժգոհության տեղիք է տվել և Ծառուկյանին ավելի մտերիմները պնդել են սրբագրել ցուցակը, որի հետևանքով դուրս է մնացել նաև Լյուդմիլա Սարգսյանը:
