ԲՀԿ պատգամավորի որդու կալանքի ժամկետը կերկարացվի՞.
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ 22-ամյա Ռոման Գասպարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Այս ամասին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Գուրգեն Գրիգորյանը:
Միջնորդությունը դատարանը կքննի մոտակա օրերին:
Պաշտպանը թերթի հետ զրույցում նաև ասել է, որ Ռ.Գասպարյանն այս ընթացքում 2-3 անգամ հարցաքննվել է:
Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ պատգամավորի որդին կալանավորվել է սեպտեմբերի 16-ին, իսկ կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 16-ին:
Ռ.Գասպարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ մարդ առևանգելու մեջ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 07.11.2014թ. համարում:
