ԲՀԿ պատգամավորները ԱԺ-ում զարմանալի պասիվություն են դրսևորում.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ Ազգային ժողովում զարմանալի պասիվություն էին դրսևորում. Նրանցից որևէ մեկը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ չհերթագրվեց կառավարության ներկայացուցչին հարցեր տալու համար։
Որևէ ԲՀԿ-ական չօգտվեց նաև ԱԺ հայտարարությունների ժամից։ ԲՀԿ-ականները սովորաբար ակտիվ են լինում հայտարարությունների ժամին, ու այս ֆորմատում հիմնական ելույթ ունեցողներն են Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը և Ռուբեն Գևորգյանըմ որոնց ելույթները վերջին շրջանում սուր բնույթ էին կրում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
