ԲՀԿ-ական Բալասանյանը ուզում է ՀՀԿ-ակա՞ն դառնալ...
Գյումրիում շրջանառավող լուրերի համաձայն, ազգիս զգուշավոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախօրեին, քաղաքապետարանում անցկացրած իր հերթական նիստի ժամանակ, մի լավ «վրաերթի» է ենթարկել Գյումրի քաղաքի ավագանու անդամներին:
Վերջինս ասել է, որ իրեն կարիք չկա խառնելու նախկին էքսցենտրիկ պաշտոնյաների հետ, և որ այն մարդիկ, ովքեր իր թիկունքում խաղեր կտան, գործ կունենան օրենքի տառի եւ ուժի հետ:
Ասում են, Բալասանյանը, այն աստիճան է տրվել իր քաղաքապետական էմոցիաներին, որ վերջում մոռանալով, թե որ կուսակցության «շլյապայի» տակ է բազմել այդ աթոռին, հստակ բարձրաձայնել է, թե. «Ինձ համար կա մեկ քաղաքական գիծ և մեկ կողմնորոշում. Դա ապահով Հայաստան ունենալն է , իսկ դուք պարտավոր եք այդ ապահովության համար օր ու գիշեր աշխատել»:
Աչքիս Բալասանյանի ճակատին, ճիշտ և ճիշտ, մեծ տառերով ՀՀԿ գրելու ժամանակն է...
Թե ինչու է խաղեր տալուց սկսել խոսել Բալասանյանը դժվար չէ կռահել, հատկապես որ այդ գործում մարդը մեծ փորձ ու անցած ճանապարհ ունի: Իսկ Բալասանյանի այս հուժկու պոռթկումը, ասում են ավելի խորքային պատճառներ ունի, որի մասին կխոսենք հաջորդիվ:
Տաթեւիկ Աբրահամյան