ԲՀԿ-ական համայնքապետերը ցանկանում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը. Ժամանակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք և մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար:
Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն ու չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին՝ իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում:
Տարբեր պատճառաբանություններով հրաժարվելը ևս չի ստացվում: Վերջիվերջո «բերման են ենթարկվում» և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում են առաջին շարքերում՝ երևալու համար, որ նրանք ևս ներկա են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
