ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը խաղողագործների գումարը մինչ օրս չի փոխանցել
Այս թեմայով
Քաղցրաշեն գյուղի մի խումբ խաղողագործներ առ այսօր չեն ստացել իրենց գումարները: Վերջիններս իրենց խաղողը 45-70 դրամով հանձնել են ԱԺ նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) պատկանող Քաղցրաշենի բերքի վերամշակման գործարան եւ առ այսօր չեն ստացել իրենց գումարները: «Խայտառակություն է՝ մենք ամբողջ տարին չարչարվեցինք, էդքան բերք հավաքեցին, կոպեկներով իբր հանձնեցինք, իսկ այսօր առանց կոպեկի ենք մնացել, չեն տալիս, սրիկաները չեն տալիս»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից Կարեն Խաչատրյանը:Խաղողագործը տեղեկացրեց, որ իրենց խոսք էին տվել, որ մինչև դեկտեմեբերի 20-ը ամբողջությամբ կվճարեն.«Հիմա էլ ասում են, թե մարտին-մայիսին նոր կտան: Ինձ պետք է 500 մլն դրամ տան, բայց էնպես չի, որ մենք միանգամից էդքան գումար ենք ուզում, թող մաս-մաս տան, միայն թե տան, մենք էլ Նոր տարի անենք, մենք էլ էդ ազիզ օրը նշենք»: Գյուղատնտեսության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ չեն կարող գյուղացիներին գումարը վճարել, փոխարենը խոստացել են ամեն ինչ անել գյուղացիներին օգնելու համար: