ԲՀԿ-ականները երեկ հանդիպել են Հովիկ Աբրահամյանի հետ.
Ժամանակ թերթը գրում է. Երեկ լուր տարածվեց, որ ԲՀԿ-ականներն այցելել են կառավարություն եւ հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ գնացել են կառավարություն՝ քննարկելու ՓՄՁ-ներին եւ տնտեսական ոլորտին առնչվող մի քանի նախագծեր:
Սակայն նա չի պատասխանել հարցին, թե արդյոք ինքն անձամբ գնացե՞լ է կառավարություն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
