ԲՀԿ-ի առանձին հանրահավաքին կգա 2-3 տասնյակ հազար քաղաքացի. Առավոտ
Եթե այսօր հանրահավաք անի Պարույր Հայրիկյանը, ապա առանց կազմակերպիչների կողմից կոպեկ ծախսելու կհավաքվի 200 հոգի՝ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Եթե այսօր առանձին հանրահավաք անի «Ժառանգությունը», միանգամայն անշահախնդրորեն կհավաքվի 1000-1500 հոգի՝ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ եւ ժողովրդավարական հայրենիքում: Եթե այսօր հանրահավաք անի ՀԱԿ-ը, ապա դարձյալ բացառապես հասարակական հիմունքներով կհավաքվի 3-4 հազար հոզի՝ հիմնականում մարդիկ, որոնց հաճելի է լսել, թե ինչպես են «քբլնգում» իշխանություններին: Վերջապես, ԲՀԿ-ի առանձին հանրահավաքին կգա 2-3 տասնյակ հազար քաղաքացի. նրանք աշխատում են ԲՀԿ-ական բիզնեսմենների ձեռնարկություններում, սպորտային կառույցներում կամ պարզապես անտարբեր չեն փողի նկատմամբ:
Այդպիսով՝ եթե խնդիրը Ազատության հրապարակ զանգված բերելն է, ապա ԲՀԿ-ն դա կարող է ինքնուրույն անել՝ առանց Եռյակի մնացած կուսակցությունների աջակցության: ԲՀԿ-ն պակաս չունի նաեւ երիտասարդ, տաղանդավոր հռետորների, որոնք հարթակից այնպես «կտանեն ժողովրդի ցավը», որ ինքը՝ Արշակ Սադոյանը կնախանձի: Ո՞րն է, ուրեմն, իմաստը քո ռեսուրսներից բաժին հանել «աղքատ ազգականներին», որպեսզի վերջիններս էլ հնարավորություն ունենան հարթակ բարձրանալու և ճառեր արտասանելու մեծ զանգվածների առաջ:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
