ԲՀԿ-ի՞ց են ՀԱԿ-ին խնդրել՝ «չստվերել» իրենց բոյկոտը.
«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովի երեկ մեկնարկած նստաշրջանը սկսվեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության բոյկոտով: ԲՀԿ-ն հայտարարեց, որ ստեղծված քաղաքական իրավիճակում բոյկոտում է ԱԺ այս քառօրյա նիստերը և առաջիկայում հանդես կգա իր գործողությունների ու քայլերի մասին հայտարարությամբ:
Բոյկոտի մասին ԲՀԿ-ի հայտարարությունից րոպեներ անց քվեարկության դրվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծն ԱԺ-ի օրակարգում ընդգրկելու հարցը, որը, բնականաբար, մերժվեց: Բայց առավել ուշագրավն այն է, որ կողմ քվեարկեց ընդամենը 4 պատգամավոր: Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի դեմ պայքարող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չքվեարկեց այդ նախագծին:
Ըստ ամենայնի՝ ԲՀԿ-ի հետ «քաղաքագիտական վերլուծությունը» դեռևս ուժի մեջ է, և երևի ԲՀԿ-ից են ՀԱԿ-ին խնդրել՝ «չստվերել» իրենց բոյկոտը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
