ԲՀԿ-ն դարձավ մեր քաղաքական համակարգի թեստը
Սուրեն Սուրենյանցը գրում է.
Այսօր ընթերցում էի ԲՀԿ ղեկավար գործիչների հարցազրույցները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նրանք պաշտպանել էին փոփոխությունները, նույնիսկ խոսել էին իրենց կողմից իրականացվող ինչ-որ քարոզչության մասին: Սրանք նույն այն գործիչնեերն էին, ովքեր մինչև փետրվար ամիսը քլնգում էին սահմանադրական փոփոխությունները, այդ հարցով ընդդիմանում իշխանությանը՝ պահանջելով նրա հրաժարականը: Տեսակետների նման տրանսֆորմացիան, հաշված ամիսների ընթացքում, կասկածի տակ է դնում կուսակցության գոյության քաղաքական ու բարոյական հիմքերը: Ստացվում է, որ մարդկանց այս խումբն ամիսներ առաջ դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, որովհետև ֆինանսավորվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ սպասարկելով վերջինիս բացահայտ կամ ծպտյալ նախագահական հավակնությունները: Հիմա Ծառուկյանը քաղաքական ասպարեզում չկա ու արդեն կարելի է սպասարկել այլ շահեր՝ պաշտպանելով սահմանադրական փոփոխությունները ԲՀԿ-ն իրականում դարձավ մեր քաղաքական համակարգի թեստը՝ բացահայտելով դրա անսկզբույնքայնությունն ու անդեմությունը:
