ԲՀԿ-ն ՕԵԿ-ից բեթար ա…
Բայց ճիշտ էին ասում էլի, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ից բեթար ա: Խորհրդարանական ընտրություններից արդեն 6 ամիս է անցել ու միակ բանը, որը ԲՀԿ-ն կարողացել է անել կայանում է նրանում, որ այս կուսակցությունն ապացուցել է, որ ինքն ամենաանպիտան քաղաքական կազմավորումն է, որը զուրկ է որևէ գաղափարախոսությունից ու սկզբունքից և հանդիսանում է ԱԺ-ում տուրիստական գործակալության գործառույթ կատարող միավորում շատ զբաղված ԲՀԿ-ականները տուրիստի պես են գալի գործի): 6 մասվա ընթացքում ԲՀԿ-ականներից չտեսանք ոչ մի լուրջ նախաձեռնություն, ոչ մի լուրջ քայլ, ոչ մի բան, բացի Ծառուկյանի գովքից ու դատարկախոսությունից: Ավելին, այս 6 ամսվա ընթացքում ոչ մի նշանակալից քաղաքական կամ հասարակական իրադարձության վերաբերյալ ԲՀԿ-ն այդպես էլ չտվեց ոչ մի ընդհանուր կուսակցական գնահատական, դե իսկ «մասնավոր կարծիք» բառակապակցությունն էլ ԲՀԿ-ականների շնորհիվ դարձավ անեկդոտիր: Ու իրոք, սա ավելի ամոթ է, քան այն, ինչ ՕԵԿ-ն է անում, որովհետև ՕԵԿ-ում գոնե չեն թաքցնում, որ իրենք ՀՀԿ-ի կցորդնեն ու միշտ պատրաստ են ոգևորված աջակցելու իշխանության ցանկացած որոշում, անգամ եթե այդ որոշումով սահմանվի, որ ՕԵԿ-ականաններին պետք է խարույկի վրա վառել Հանրապետության հրապարակում, իսկ ԲՀԿ-ն տենց էլ մնաց կամուկացերի մեջ՝ բոլոր հարցերում:
Գեղամ Ասլամազյանի ֆեսբուքյան էջից:
