ԲՀԿ-ն պատրաստ է անգամ ուղղաթիռներով մարդկանց տեղափոխել Ազատության հրապարակ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմական» օրը մոտենում է, բայց եռյակը դեռ չի հրապարակում իր անելիքները: Մարզային վոյաժների ժամանակ եռյակի ներկայացուցիչներն օրեր շարունակ մարդկանց հորդորում էին լինել ակտիվ, հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն և մասնակցել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, որտեղ որոշվելու է երկրի ճակատագիրը, փոխարենը այդ ճակատագրական օրվա հարահավաքին մասնակցելու հարցում չեն կողմնորոշվում եռյակի լիդերները: Այդ ընթացքում մարզերում համատեղ հանդիպումներ են կազմակերպում եռյակի ներկայացուցիչները և որոշում, թե մարդկանց ինչպես տեղափոխեն Ազատության հրապարակ: Նախօրեին Արմավիրի մարզում հանդիպել են «Ժառանգության», ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մոդերատորն այստեղ էլ ԲՀԿ-ն է՝ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ու Ռուստամ Գասպարյանը: Ինչպե՞ս են մարդկանց տեղափոխելու Երևան, ո՞ւմ միջոցներով, ո՞վ է հոգալու ծախսերը, և ի՞նչ են անելու, թե՞ ավանդականի պես ճանապարհները կփակվեն:
Արայիկ Աղաբաբյանը վստահեցնում է, թե խնդիր չի լինի:
- Տրանսպորտիհարցըլուծմանպրոցեսումէ, նախկինհանրահավաքներիգործընթացըհաշվիառնելով՝դեռքննարկումենք:
- Նկատի ունեք ճանապարհները փակելը, ի՞նչ պետք է անեք, օրինակ, եթե իշխանությունը ճանապարհը փակի:
- Ամեն ինչ էլ կարող ենք, բոլոր եղանակներն օգտագործելով՝ մարդկանց պետք է տեղափոխենք:
- Այսինքն՝ պատրաստ եք անգամ ուղղաթիռներ բերել և ժողովրդի տեղափոխումն իրականացնել:
- Մենք սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար ամեն ինչի էլ պատրաստ ենք:
Զրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
