ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների գործընթացին որևէ կերպ չի խոչընդոտելու.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդի «վնասազերծման» գործընթացի ժամանակ ՀՀ իշխանությունների պահանջով, ի թիվս այլ խոստումների, Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է նաև, որ ԲՀԿ-ն (որտեղ ինքը կլինի ընդամենը պատվավոր նախագահի դերում) սահմանադրական փոփոխությունների գործընթացին որևէ կերպ չի խոչընդոտելու:
Ուստի կարող ենք արձանագրել, որ վերջին ներքաղաքական կռիվներն ավարտելուց հետո իշխանություններին, և հատկապես Սերժ Սարգսյանին, այլևս ոչինչ չի խանգարում՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
