ԲՀԿ-ն որոշել է չխանգարել ՀՀԿ-ին. Ժամանակ
Հունվարի 18-ին Վայք քաղաքում նախատեսված է քաղաքապետի ընտրություն:
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին, երբ քաղաքապետ Հարություն Սարգսյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Դրանից հետո Վայքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վասիլ Ասլանյանը, որը մարզպետի աներձագն է:
Քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ներկայացնելով Արագած Սաղաթելյանին: Առաջադրվել էր նաեւ անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, որը ձեւական թեկնածու էր ու շատ արագ էլ ինքնաբացարկ է հայտնել՝ մրցապայքարում միայնակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուին: Թեկնածու չեն առաջադրել ո́չ ՀԱԿ-ը, ո́չ «Ժառանգությունը» եւ ո́չ էլ Վայոց ձորում մի ժամանակ իշխանություն հաստատած ԲՀԿ-ն:
Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առվելով նախորդ ընտրության փորձը, նպատակահարմար չի համարել թեկնածու առաջադրել: Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի նախորդ ընտրությանը ԲՀԿ-ական թեկնածուն պարտվել էր ՀՀԿ-ականին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
